Իրանի պաշպանության նախարարը քննադատել է ԱՄՆ–ի գործողությունները Սիրիայում

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեգհանը զգուշացրել է ամերիկացիներին, որ եթե նրանք ևս մեկ անգամ հարձակվեն Սիրիայի վրա, նրանց գործողությունների անպատասխան չեն մնա, փոխանցում է Mehr News–ը։

Անդրադառնալով ամերիկացիների կողմից սիրիական Ալ–Շայրաթ ավիաբազայի վրա հարձակմանը նա նշել է, որ դա միջազգային իրավունքի խախտում է և բարձրացնում է ահաբեկիչների մարտական ոգին։

Ըստ նրա, այդ հարձակումը նպատակ ուներ վերականգնելու ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը երկրի ներսում։

Հոսեյն Դեգհանը հավելել է, որ ԱՄՆ–ի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ ահաբեկչության դեմ պայքարի մասին նրանց նախընտրական խոստումները սուտ էին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16936