Թրամփ. Մենք չենք մտնի Սիրիա

Վաշինգտոնը չի պատրաստվում որևէ ռազմական գործողություն սկսել Սիրիայում, իսկ ապրիլի 7-ի հրթիռային հարվածը ավելի վաղ պետք է Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կողմից կատարվեր: Այս մասին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


Ինչպես հայտնում է EADaily-ն, հարցին, թե իրավիճակի ի՞նչ զարգացումներ է նա տեսնում Սիրիայում ավիահարվածից հետո, Թրամփը նշել է` «մենք չենք մտնի Սիրիա»: Ճիշտ է, նա չի պարզաբանել, թե կոնկրետ ի՞նչ չի ձեռնարկի Վաշինգտոնը:


«Երբ ես տեսնում եմ մարդկանց, որոնք կիրառում են քիմիական զենք... և տեսնում եմ երեխաների, որոնք մահանում են ծնողի ձեռքերին: Այն, ինչ արեցի ես, պետք է անել Օբամայի ադմինիստրացիան», —ասել է Թրամփը` հավելելով, որ այժմ «Սիրիային ավելի լավ պետք է լինի»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16919