Ֆրանսիայի նախագահության թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կգործադրի բախում թույլ չտալու համար ԱՄՆ և Ռուսաստանի միջև: Այդ մասին նա ասել է France 2 հեռուստաալիքի եթերում:
Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե ինչ կասեր Ֆիյոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու դեպքում, վերջինս պատասխանել է.
«Առաջին հերթին կասեի, որ Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն է վարելու միակ մտահոգությամբ՝ խուսափել պատերազմից և բոլոր ջանքերն ուղղել թույլ չտալու ռազմական դիմակայություն ՌԴ և ԱՄՆ միջև»:
Ֆիյոնը նշել է նաև, որ «ընդհանուր թշնամին իսլամական բռնապետությունն է, որը տարածվել է ԱՄՆ սխալների ու, հատկապես, Իրաքում պատերազմի պատճառով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16894