Սիրիայի վրա հարձակումը սխալ էր: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ խոսելով Սիրիայում ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակման մասին:
Պատասխանելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարվածների կրկնության դեպքում Թեհրանի դիրքորոշման մասին հարցին՝ Ռոհանին նշել է, որ ամերիկացիները «երբեք չեն գործել միջազգային իրավունքի նորմերի շրջանակում».
«Նրանք իրենց միջազգային ժանդարմ են համարում»,- հավելել է նա:
Իրանի նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի միայն քաղաքական ուղիով: «Խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն, իսկ ԱՄՆ-ի հարձակումը վնաս հասցրեց այդ գործընթացին»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16887