ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ծրագրում է մայիսի վերջին Թբիլիսի այցելել՝ դաշինքի Խորհրդարանական վեհաժողովին մասնակվելու համար:
Այս մասին Վրաստան-ՆԱՏՕ Հրապարակային դիվանագիտության ֆորումի բացմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը Թբիլիսիում կայանալու է մայիսի 26-29-ին: Այսպիսով Վրաստանը կդառնա դաշինքի անդամ չհանդիսացող հինգերորդ երկիրը, որտեղ ԽՎ-ի նիստ կանցկացվի:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ մայիսի 26-29-ին Վրաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը: Այդ միջոցառման շրջանակում ծրագրվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16886