Ադրբեջանում ԵՄ դեսպանն անընդունելի է համարում ստատուս քվոն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է: Ինչպես հաղորդում ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը:


Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է.


«Մենք աջակցում ենք Մինսկի խմբին և նրա ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը ևս զբաղվում է տվյալ հակամարտության հարցով»,- նշել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16810