Իրանը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազայի հրթիռակոծումը:
Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
«Մենք դատապարտում ենք ցանկացած միակողմանի գործողություն Սիրիայում: Նման գործողությունները միայն բարդացնում են իրավիճակը հանրապետությունում, ամրապնդում ահաբեկիչների դիրքերը և վատացնում են իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16801