Մամուլ. ՀՀԿ-ը դուրս է մղում անհնազանդ օլիգարխիային և Ծառուկյանին դարձնում ընդդիմություն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը Ազգային ժողովում չեն մնալու։ Երեքն էլ գործադիրում պահպանելու են իրենց դիրքերը։ Վիգեն Սարգսյանը միանշանակ կշարունակի գլխավորել ՀՀ պաշտպանական գերատեսչությունը առնվազն մինչեւ հաջորդ տարվա գարուն, Տարոն Մարգարյանը պատրաստվում է գլխավորել ՀՀԿ Երեւանի ավագանու ցուցակը։ Նա մտադիր է հաջորդ հինգ տարին եւս մնալ Երեւանի քաղաքապետի պաշտոնում, անկախ նրանից, թե Գագիկ Բեգլարյանը կամ Միհրան Պողոսյանը որքան շատ են ցանկանում փոխարինել իրեն այդ պաշտոնում: Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանին, ապա նա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ամենասիրված նախարարն է, ուստի նա, մեր տեղեկություններով, վերանշանակվելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում»։


«Հրապարակ»-ի տեղեկություններով`անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շրջանում չհայտարարված սուգ է։ Նրանք մեծ գումարներ են վատնել, նպաստել ՀՀԿ-ի վերարտադրությանը, բայց չեն անցել խորհրդարան։ Անհանգիստ են նաեւ «անցողիկները»․ Սերժ Սարգսյանը դեռ ոչ մեկին ոչինչ չի ասել, նախնական արդյունքները հրապարակվելուց հետո մի կարճ ժամանակով եղել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, շնորհակալություն հայտնել կուսակիցներին, որոնք սպասել են, որ առաջնորդը կասի, թե որ ընտրատարածքից ով է անցնելու խորհրդարան, բայց նա ոչինչ չի ասել։ Բանն այն է, որ մի շարք տարածքներում առաջին եւ երկրորդ ցուցանիշներ հավաքածներից ոմանք չեն անցնի խորհրդարան, իսկ, այ, Վարդան Այվազյանին խոստացել են տանել, թեեւ նա Կոտայքում ռեյտինգայիններից չորրորդն է»:


«168 ժամ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորների ցուցակը, ըստ երեւույթին, կպահպանվի այնպիսին, ինչպիսին կա: Մեզ հետ զրույցում այս մասին ասել է դաշինքի անդամ Վարդան Բոստանջյանը՝ նշելով, որ դաշինքում այդ հարցի շուրջ դեռեւս քննարկում չի եղել: «Քննարկում չի եղել, թե ովքեր են ուզում խորհրդարանում լինել, ցուցակը՝ թե ռեյտինգային, թե համամասնական, այս պահին այնպիսին է, ինչպիսին բոլորը գիտեն: Դեռեւս չի եղել քննարկում, երեւի չի էլ լինի, ու այդ ցուցակը կպահպանվի»,- ասաց Վ. Բոստանջյանը: Մեր այն հարցը, թե «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում ընդդիմադիր, թե այլընտրանք է լինելու, Բոստանջյանին զայրացրեց. «Ես հո երեխա չեմ, որ կատակի վերածեք մեր խոսակցությունը: Գնացեք միամիտներին, խեղճուկրակներին, տարաբախտներին հարցրեք: Այլընտրանք, դուք նման բան գիտե՞ք, դուք լսո՞ւմ եք, ինձ ինչ եք հարցնում»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը վերջին շրջանում խորը ընկճախտի մեջ է եւ լուրջ խնդիրներ ունի, պատրաստվում է առաջիկայում արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ընտրություններից առաջ իշխանությունների հետ խնդիրներ ունենալու պատճառով նա չընդգրկվեց որեւէ ուժի ցուցակում: Նա նախ ուզում էր որդուն՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանին ընդգրկել «Ծառուկյան» դաշինքում: Բայց իշխանությունները դա ոչ միայն կանխեցին, այլ զրկեցին նրան պաշտոնից: Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց նաեւ Մհեր Սեդրակյանի դուստրը: Մամուլն արդեն գրել է, որ Սեդրակյանի որդիներն արտագաղթել են ԱՄՆ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատրաստվում է նրանց ետեւից գնալ նաեւ ինքը՝ Սեդրակյանը: Նա նաեւ պատրաստվում է ԱՄՆ տեղափոխել իր բիզնեսները, վաճառել այստեղ ունեցած կարողությունը: Ի դեպ, իշխանությունն այս ընթացքում սկսել է քայլեր ձեռնարկել՝ Սեդրակյանի բիզնեսները հարկային դաշտ բերելու եւ նրան արտոնություններից զրկելու ուղղությամբ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը հետընտրական շոկի մեջ է: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նորություններն ու նոր իրավիճակներն այնքան շատ են, որ հանրությունը դեռեւս չի հասցրել ամբողջությամբ ընկալել դրանք: Կատարվածից ուշքի չեն գալիս նաեւ քաղաքական ուժերը: Խորհրդարան անցած եւ չանցած ուժերի համար շոկն ապահովել է ռեյտինգային ընտրակարգը: Այն արդյունքները, որ գրանցել են միեւնույն կուսակցությունից առաջադրված թեկնածուները, հատուկ ուսումնասիրության նյութ են հենց կուսակցությունների համար: Դրանք, թերեւս, ներքին վերադասավորումների առիթ կդառնան: Ընտրությունների արդյունքները ամենացավոտն ընդունել են «Հայ ազգային կոնգրես»-ն ու «ՕՐՕ»-ն: Առաջինի դեպքում նախընտրական ողջ ռազմավարությունը սկսվում եւ ավարտվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստատեսային երկու հարցազրույցներով: Սույն դաշինքում համոզված էին, որ նա քաղաքական հաշվարկներում չի սխալվի, եւ եթե այս փուլում ռազմավարության հիմքում դրել է ղարաբաղյան հարցը, ուրեմն մի բան գիտի եւ աշխարհաքաղաքական կենտրոններին հասցեագրված նրա ուղերձները նշանակետին կհարվածեն: Առաջին նախագահն իհարկե հրաշալի հարցազրույցներ տվեց, որոնք կարելի է էսթետիկական հաճույքի համար ժամանակ առ ժամանակ դիտել, բայց դրանք ընտրողների համար արժեք չունեին:


Ինչ վերաբերում է «ՕՐՕ» դաշինքին, ապա այստեղ էլ ամբողջ էներգիան կուտակում էին նախընտրական կամ հետընտրական ցնցումների սցենարների համար, իսկ քարոզչական գործողությունները ընդամենը այդ ցնցումների նախապատրաստական աշխատանքները քողարկելու նպատակ ունեին: Ի սկզբանե նրանք ոչ թե խոսում էին ընտրողների հետ համակրանք շահելու եւ ձայն ստանալու համար, այլ քաղաքացիներին տաքացնում էին անհրաժեշտ պահի բռնկում ապահովելու հույսով: Եթե այս դաշինքում «Սասնա ծռերի» գործողություններին քաղաքացիների արձագանքը լուրջ վերլուծության ենթարկած լինեին, պետք է որ հասկանային, որ քաղաքացիները չէին տաքանալու եւ բռնկում չէր լինելու, նույնիսկ, եթե Սամվել Բաբայանը մնար ազատության մեջ… Ամենամեծ շոկը, սակայն, իշխանություններինն է, որովհետեւ թեկուզ 7.7 տոկոսով իսկական ընտրությունը շատ վտանգավոր նախադեպ կարող է լինել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին վճռվում է՝ ԲՀԿ-ն կմնա «ընդդիմությո՞ւն», թե՞ կմիանա իշխող կոալիցիային՝ չսպասելով 2018-ին։ Եթե Սերժ Սարգսյանը որոշեց, որ «Ծառուկյան» դաշինքը պետք է իր գործունեությունը շարունակի ընդդիմադիր դաշտում, ուրեմն Դոնթի բանաձեւով ԱԺ չորս հանձնաժողով կմնա ԲՀԿ-ին, ու նաեւ ԱԺ փոխնախագահի պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Իշխան Զաքարյանն է լինելու ԲՀԿ-ից ԱԺ փոխնախագահը։ Հարցը վերջնականապես կքննարկվի եւ Սերժ Սարգսյանն իր որոշումը կկայացնի այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի լինի նոր կառավարության կազմում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը նրա ղեկավարած նախարարության ենթակա գերատեսչություններում այս ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալներն ու ֆինանսական չարաշահումներն են, որոնց առթիվ որոշ դեպքերում հարուցվել են քրեական գործեր: Խոսքը, հիշեցնենք, միլիոնավոր դոլարների մասին է: Իսկ նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Դեռ մեկ ամիս եւ ավել ժամանակ կա, եւ ես չեմ կարող մեկնաբանել որեւէ տեղեկատվություն, երբ իրականում որոշում չկա»։ Մինչ այդ նշենք՝ քանի որ ՀՀԿ-ն պաշտոնական տվյալներով բացարձակ մեծամասնություն է կազմել ԱԺ ընտրություններում, հենց այս կուսակցությունն էլ կկազմավորի կառավարությունը, եւ վերստին վարչապետ կնշանակվի Կարեն Կարապետյանը: Հայտնի է նաեւ, որ ՀՀԿ-ն կշարունակի կոալիցիոն համագործակցությունը ՀՅԴ-ի հետ, իսկ թե քանի պորտֆել կտրվի ՀՅԴ-ին, ու, ընդհանրապես, ովքեր կլինեն նոր կառավարության կազմում, դեռ որոշված չէ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16740

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online