Թուրքիան ականազերծելու է Ադրբեջանի հետ սահմանը

Թուրքիան սկսել է իր արևելյան սահմանի ականազերծման աշխատանքները: Այս մասին փոխանցում են թուրքական ԶԼՄ–ները։

ԵՄ–ի աջակցությամբ իրականացվող նախագիծն իր մեջ ներառում է Ադրբեջանի, Իրանի ու ՀՀ–ի հետ Թուրքիայի սահմանամերձ շրջանների ականազերծման աշխատանքներ։ Ընդհանուր տարածքը կազմում է 15 միլիոն քմ։


Նշվում է, որ այդ շրջաններում առկա է 222 հազար ական։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16731