Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը ծրագրում են «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժություններ

Ընթացիկ տարում Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը կանցկացնեն ավանդական համատեղ զորավարժությունները՝ «Կովկասյան արծիվ»-ը։

Ինչպես հաղորդում է haqqin.az–ը, դրա հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համապատասխան փաստաթուղթ է ստորագրել։

Զորավարժությունները տեղի կունենան Թուրքիայում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16724