Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները սկսել են նավավարման բարդ տարրերի կատարման հատուկ պարապմունքներ:
Ինչպես տեղեկանում ենք ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, օդաչուները թռիչքային վարժանքներ են կատարելու ստրատոսֆերայում՝ ավելի քան 10 հազար մետր բարձրության վրա՝ նավավարման բարդ եւ խմբային տարրեր իրականացնելով զույգերով եւ մարտական օղակի կազմում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16720