ԱՄՆ դեսպանատուն. Ընտրությունները լավ էին կազմակերպված, հիմնարար ազատություններն` ապահովված

ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որին նախորդել էր կուսակցությունների ու քաղաքական դաշինքների միջև ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար: Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ, որում անդրադարձ է արվում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին:


Հայտարարության մեջ նշվում է, որ քվեարկությանը օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում, և ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը: ԱՄՆ դեսպանությունը համամիտ է ԵԱՀԿ Մարդու իրավունքների ու ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության նախնական գնահատման հետ, որտեղ նշվում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ՝ միաժամանակ նկատելով, որ «ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները:


«Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում ենք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այս մտահոգությունները:


25 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները հետևողականորեն աջակցել է Հայաստանին՝ ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման ճանապարհին: Այս ընտրություններին մենք հպարտ էինք գործակցել Հայաստանի կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Եվրամիության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ՝ ներդնելու ընտրողների նույնականացման նոր տեխնիկական համակարգը: Այս նոր սարքավորումների միջոցով ապրիլի 2-ին տեղամասերում հնարավոր եղավ ապահովել ընտրական ընթացակարգերն առանց լուրջ միջադեպերի և Հայաստանի ընտրական օրենսդրությամբ սահմանված ուղենիշների համաձայն:


Միացյալ Նահանգները շարունակելու է դիտարկել և վերլուծել միջազգային ու տեղական դիտորդների զեկույցները, ինչպես նաև ընտրությունների հետ կապված բողոքների դատական կարգով լուծումը հետընտրական շրջանում:


Այժմ, երբ ընտրության արդյունքները հայտնի են, մենք խրախուսում ենք բոլոր կողմերին՝ կառավարությանը, ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը, շարունակել իրենց ներգրավվածությունը խաղաղ բանավեճերին ու քննարկումներին»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16686

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online