«Հայկական վերածնունդը» չի վիճարկելու ընտրությունների արդյունքները

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որևիցե ետընտրական հանրային միջոցառումների և հանրահավաքների:


Նշվում է, որ «Հայկական վերածնունդը» երախտագիտություն է հայտնում իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության 58000 քաղաքացիներին սկցբունքային դիրքորոշման և անկաշառ վերաբերմունքի համար:


«Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների և օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները, ներառյալ` ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա: Կուսակցությունը փաստում է, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական կուսակցությունները, շնորհիվ հեռուստատեսային համակողմանի լուսաբանման, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, սակայն գաղափարական գործոնը իր դերը զիջեց նյութական և վարչական գործոններին»,- ասված է հայտարարության մեջ:


Կուսակցությունը հայտարարում է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որևիցե ետընտրական հանրային միջոցառումների և հանրահավաքների:


«Կուսակցությունը շնորհավորում է և հաջողություն է մաղթում ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերին և մաղթում է ազգանպաստ գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության», - ասված է հայտարարության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16635