ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քվեաթերթիկը քվեատուփ գցելուց մտածել է երկրի անվտանգության ու խաղաղության համար:
«Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմաններին խաղաղություն լինի և այդ սահմանները լինեն անձեռնմխելի»,- ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Հարցին, թե ինչպես է գնահատում Հանրապետական կուսակցության քարոզարշավն ու շանսերը, երկրի ղեկավարը նշեց, որ այսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ. «Այսօր քվեներ ստանալու ժամանակն է»,- հավելեց նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16556