Stratfor. Կառուցելով Թուրքական հոսքը` ՌԴ-ը «մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում»

Ռուսական Գազպրոմ ընկերության ղեկավարությունը հստակ հայտարարել է, որ ընկերությունը չի պատրաստվում դանդաղեցնել "Թուրքական հոսք" գազամուղի շինարարությունը և պատրաստվում է Ուկրաինան շրջանցելով գազ առաքել Եվրոպային արդեն 2019թ.-ին: Այդ մասին գրում է ամերիկյան մասնավոր հետախուզական-վերլուծական Stratfor կենտրոնը:

Մոսկվան արդեն վերականգնել է Europipe-ի հետ ավելի 150.00 խողովակների առաքման պայմանագիրը, ինչպես նաև հանել է իտալական Saipem-ի հետ պայմանագրի վրա դրված սահմանափակումները: Ընկերությունը կսկսի Սև ծովի ջրերում Թուրքական հոսքի շինարարությունը հունիսի առաջին կեսին: Այսպիսով, "Հարավային հոսքի" համար գնված խողովակները կօգտագործվեն "Թուրքական հոսքի" շինարարության համար:

Թուրքիան, ում գազի սպառումը վերջին 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է, հանդիսանում է Ռուսաստանի համար հեռանկարային շուկա: 2020թ.-ի կեսին Թուրքիայի պահանջարկը կարող է հասնել "Թուրքական հոսքի" երկու խողովակների հզորությանը և հավանաբար, Անկարան արդեն այժմ զգում է ռուսական խողովակով առաքվող գազի կարիքը:

Վերլուծաբանների կարծիքով, իրականացնելով "Թուրքական հոսք" նախագիծը` ՌԴ-ը մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում: Եթե եվրոպական երկրները կառուցեն ենթակառուցվածքների իրենց հատվածը, ապա Մոսկվան կկարողանան ավելացնել նրանց առաքվող գազի ծավալները, հակառակ պարագայում, ՌԴ-ը գազ կառաքի արագորեն զարգացող թուրքական շուկա:






Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/1632