ԱԳՆ. Մեր մտքերը Վեստմինստերյան սարսափելի հարձակման զոհերի հետ են

Նախօրեին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է հինգի, 40 մարդ տուժել է: Սքոտլենդ-Յարդը միտված է կատարվածը կապել իսլամիստների գործունեության հետ: Ինչպես հաղորդում է EADaily-ն` ահաբեկչի անունը հայտնի է, բայց իրավապահները այն դեռ չեն հրապարակում:


Կատարվածի առնչությամբ իր զորակցությունն է հայտնել ՀՀ ԱԳՆ-ն:


«Մեր մտքերը Վեստմինստերյան սարսափելի հարձակման զոհերի հետ են։ Մենք համերաշխ ենք ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին»։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-յան պաշտոնական միկրոբլոգում։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16257