Կարեն Կարապետյանը չի բացառում Անկարայի և Բաքվի հետ բանակցությունները

Եթե Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ լինեն բանակցել, ապա Հայաստանը կհաստատի նրանց հետ տրամաբանական հարաբերություններ: Այս մասին նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել  է ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապճետյանը:


"Մենք պատրաստ ենք հարևանների հետ հաստատել տրամաբանական հարաբերություններ, եթե  մեր հարևանները պաստրաստ լինեն բանակցել: Այդ իմաստով չի բացառվում,որ որոշ ժամանակ անց մենք նստենք և պայմանավորվենք խաղի որոշ կանոնների շուրջ:Իհարկե, դա չի նշանակում, թե մենք կընկերանանք, բայց դա նշանակում է, որ մենք հարևաններ կլինեն մի տարածաշրջանում",-  ասել է վարչապետը:


Ուշագրավ է, որ օրերս հայ-թուրքական հարաբերությունների կագավորման շուրջ իր հետաքրքրությունն է ցուցաբերել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, Մոսկվան շատ է ցանկանում, որպեսզի ԵԱՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լինի մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16211