Պուտինի հրավերով Սերժ Սարգսյանը մեկնել է Մոսկվա

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան:


Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:


Այցի շրջանակներում նախագահն այսօր կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15993