Ֆրանսիան ծրագրում է հայ և ադրբեջանցի պատգամավորների հանդիպում

Ֆրանսիայի Սենատում ծրագրվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի պատգամավորների հանդիպում: Այս մասին հայտարարել է Սենատի Ֆրանսիա-Կովկաս բարեկամական խմբի նախագահ Անդրե Ռեյշարը:


ԱՊԱ-ի հաղորդմամբ, նա նշել է, որ այս հարցի շուրջ կայացել է հանդիպում Սենատի նախագահի հետ և նախաձեռնությունը դրական պատասխան է ստացվել.


«Կարելի է ձեռնարկել որոշակի քայլեր այս ուղղությամբ: Հանդիպման ժամկետը դեռ հայտնի չէ, քանի որ սա դեռ նախաձեռնություն է: Սակայն Սենատի նախագահի հետ հանդիպմանը մենք նախնական համաձայնություն ստացեկ ենք: Խորհրդարանականների հանդիպման անցկացումը եղել է նաև խորհրդարանի նախկին խոսնակի օրոք ևս, սակայն այդպես էլ չկայացավ: Մեր հիմնական սպասելիքն այն է, որ հնարավորություն ընձեռվի առաջընթաց ապահովել սառեցված հակամարտությունում, որը բացասական ազդեցություն է թողնում տարածաշրջանում կայունության վրա և լարվածության առիթ հանդիսանում», - նշել է նա:


Նշենք, որ VERELQ-ի հետ զրույցում ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը նշեց, որ այդ թեմայով պաշտոնական գրագրություն չունեն:


Հավելենք, որ հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ միշտ կողմ է ցանկացած արդարացված ձեւաչափով հանդիպման:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15942