Ադրբեջանը սկսելու է 2 նոր անօդաչուի արտադրություն

Ադրբեջանում 2017թ.–ին նախատեսվում է սկսել երկու տեսակի անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Այդ մասին «Интерфакс-Азербайджан»–ին հայտնել են Ադրբեջանի կառավարությունում։


Հաղորդագրության մեջ նշվում է, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանում սկսել են արտադրել «Zerbe» անօդաչուներ, իսկ այս տարի նախատեսվում է սկսել երկու նոր անօդաչուների արտադրություն։


2016թ.–ին Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը սկսել է Մատադոր և Մարադոր զրահամեքենաների արտադրությունը, ինչպես նաև տարբեր տիպի նռնակների, ինչպես նաև դիպուկահար հրացանների։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15935