Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքում իրավիճակը ապակայունացնելու մեջ

ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունը վերջին տասնամյակներում Մերձավոր Արեւելքում անկայուն եւ լարված իրադրության գլխավոր պատճառն է: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:


Նրա խոսքով՝ տարածաշրջանում լարվածության պատճառն ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունն ու միջամտությունն են:


«Մերձավոր Արեւելքի հնագույն մշակութային տարածաշրջանում ԱՄՆ-ի պատմական ներկայությունը ոչ խելամիտ պահվածքի պատմություն է՝ վատ մտադրությունների համադրությամբ»,- ասել է Քասեմին՝ հավելելով, որ նման պահվածքը ծայրահեղականության եւ ահաբեկչության ձեւավորման հիմնական պատճառն է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15931