Թրամփի վարչակազմում Պուտինի քննադատը և Կովկասի գիտակը կզբավի ՌԴ-ի հետ հարաբերություններով

Brookings Institution-ի փորձագետ Ֆիոնա Հիլին առաջարկվել է զբաղեցնել ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի եւ Ազգային անվտանգության Խորհրդում Ռուսաստանի եւ Եվրոպայի հարցերով ավագ տնօրենի պաշտոնը։

Ինչպես գրում է Foreign Policy ամսագիրը, Դոնալդ Թրամփի այդ որոշումը կստանա ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականների եւ դեմոկրատների հավանությունը։ Ամերիկյան ԶԼՄ-ները Ֆիոնա Հիլին բնութագրում են հիմնականում որպես «Պուտինի քննադատ»։

Մեդիամաքսը նշում է, որ նա այն եզակի ամերիկյան փորձագետներից է, ով լավ ծանոթ է Հարավային Կովկասի տարածաշրջանին եւ պատկերացում ունի ԼՂ հակամարտության մասին։

2004 թ. նոյեմբերին Ֆիոնա Հիլն ասել էր, որ Հարավային Կովկասում բացակայում է ընդհանուր օրակարգը, որը կօգներ տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը։

«Կովկասում բոլոր խաղացողները միայն սեփական խաղն են վարում։ Շատ հետաքրքիր է համեմատել Կովկասը Բալթյան երկրների հետ, որտեղ տարվել են ու շարունակվում են նույն քննարկումները, ինչպես Կովկասում՝ Եվրոպային ինտեգրվելու, ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու մասին եւ այլն։ Բալթյան երկրները հաջողությամբ լուծել են այդ հարցերը, քանի որ միասին էին գործում։ Կովկասում ամեն բան հակառակ կերպ է ընդանում։ Չկա մի ընդհանուր օրակարգ, որը կօժանդակեր տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը։ Գլխավոր խնդիրը նրանց միջեւ փոխգործակցության բացակայությունն է։ Ես վստահ չեմ, որ Վրաստանը կարող է կամուրջի դեր խաղալ, կապելով տարածաշրջանի երկրները, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը բացասաբար են գնահատում Վրաստանի դերը։ Այժմ մենք ականատես ենք տարածաշրջանի երեք պետությունների մրցակցությանը, ընդ որում, այն տեղի է ունենում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգթոնում», - այն ժամանակ ասել էր Հիլը Washington ProFile-ին տված հարցազրույցում։

2010 թ․ հոկտեմբերին Ֆիոնա Հիլը հայտարարել էր, որ «ԼՂ հակամարտությունը այսուհետ չի կարելի սառեցված համարել»։ «Ակնհայտ է դառնում, որ կրակոցների ու զոհերի թիվը շփման գծում շարունակում է աճել, իսկ Ադրբեջանը ակտիվորեն նախապատրաստվում է նոր պատերազմի։ ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղակայման պայմանագրի երկարաձգումը կարող է որոշ չափով զսպող գործոն լինել, սակայն դրան զուգահեռ ՌԴ նախագահը գնում է Բաքու եւ զինում է հակամարտության մյուս կողմը, ինչն էլ ավելի է մեծացնում նոր պատերազմի հավանականությունը», - ասել էր Հիլը «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում։

2006-2009 թթ․ Ֆիոնա Հիլը աշխատել է ԱՄՆ Հետախուզության ազգային խորհրդում, որտեղ զբաղվել է Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով։ 2013 թ․ Ֆիոնա Հիլը հրապարակել է «Պարոն Պուտին․ օպերատիվ աշխատակիցը Կրեմլում» գիրքը, որը լրացումներով վերահրատարակվել է 2015 թ․։ Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15759

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel