Ռուսաստանի Պետդումայի խոսնակ կայցելի Հայաստան

Ռուսաստանի Պետդումայի պատվիրակությունը` Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

Ըստ Ռուսաստանի խորհրդարանի պաշտոնական կայքէջի, ռուսաստանցի խորհրդարանականները Երևանում կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Հանդիպումների առանցքային թեման երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումն է։

Հայաստանցի և ռուսաստանցի պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն նաև միջխորհրդարանական հարթակներում՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով և այլն, համատեղ աշխատանքների հարցեր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15751