Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան վստահ է, որ Արցախի հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը:
Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին դեսպանը խոսել է Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի Ադրբեջանի և տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- ասել է դեսպանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15727