Էրդողանը ղարաբաղյան հակամարտության խնդրով հայտարարություն է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության 13-րդ գագաթնաժողովին, որի ժամանակ անդրադարձել է նաև արցախյան հակամարտությանը:

Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի նախագահը Տնտեսական համագործակցության և Իսլամական համագործակցության կազմակերպություններին կոչ է արել վճռականություն ցուցաբերել Արցախի հակամարտության կարգավորման հարցում:

Էրդողանի խոսքով՝ հակամարտությունը շարունակվում է ավելի քան 20 տարի և մինչև օրս չի լուծվել: Նա կոչ է արել նաև այդ հարցը բարձրացնել միջազգային յուրքանչյուր հարթակից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15679