Ի հակառակ Շարմազանովի` ՀՀԿ-ականների համար պայքարը ոչ թե գաղափարների, այլ անձերի միջև է

Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հույս ունի, որ մի քանի օրից մեկնարկող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում առաջնայինը կլինի պայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարների միջև: Եվ ընտրարշավի դերակատարներից յուրաքանչյուրը կփորձի հանրությանը ներկայացնել իր ծրագրային առաջնահերթությունները:

«Հանրապետականը հանրությանը ներկայանալու է մրցունակ քաղաքական թիմով, իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, որը զերծ կլինի ականջահաճո խոտումներից», - ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ հայտարարեց Շարմազանովը:

Մինչդեռ վերջին իրադարձությունները վկայում են, որ պայքարը ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմից դիտարկվում է հենց այն կոնտեքստում, որից փորձում է խույս տալ ԱԺ փոխնախագահը` պայքարը հենց անձերի միջև է: Եվ Հանրապետական թեկնածուների վերջին օրերի ընթացքում, երբ դեռ քարոզարշավը չի էլ մեկնարկել, դա ապացուցեցին:

Հիշենք ամենաթեժ կետերը, որտեղ ՀՀԿ-ականները ելել էին իրենց գործընկերների դեմ: Նախևառաջ դա Արարատի մարզն է, որտեղ բախվել են ՀՀԿ-ական մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի կողմնակիցները: Վերջինիս որդին ևս մասնակից է եղել ծեծկռտուքի, որի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է: Իրավիճակը այնքան է լարվել, որ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ստիպված է եղել հավաքել բոլոր ՀՀԿ-ական թեկնածուներին ու սաստել, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն:

Պակաս լարված չէ իրավիճակը Արագածոտնում, որտեղ նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանն ու նրա եղբայր Նաիրի Սահակյանը պայքար են մղում բոլորի դեմ` լինի ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, թե դաշնակցական: Սահակյանը, որը ղեկավարում է ՀՀԿ նախընտրական շտաբը, բացահայտ աշխատում է ՀՀԿ-ական թեկնածու, ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանի դեմ, որի հետ տարիների թշնամանք կա, ինչպես նաև Արագած Ախոյանի դեմ, որը հեռանալով «Բարգավաճ Հայաստանից» ՀՀԿ-ի կողմից տրված շանսը օգտագործում է մանդատը պահելու համար:

Այս մարզում աչքի է ընկել նաև նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը, որը նեղսրտելով հարազատ կուսակցությունից, նախ, այն լքելու դիմում ներկայացրեց, այժմ էլ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից: Իսկ ահա նախկին ԲՀԿ-ական, ներկայումս ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավոր Բազմասեր Առաքելյանն էլ բռունցքներով «գաղափարական» պայքար է մղում բոլոր հիշատակվածների ու ՀՅԴ-ականների դեմ… մի խոսքով` «պայքար ոչ թե անձերի, այլ գաղափարների միջև» սերիալը բարեհաջող մեկնարկել է:

Էդուարդ Շարմազանովի այս հայտարարությունը ուշագրավ է այնքանով, որ արվեց ընդամենը ժամեր անց, ինչ իր գործընկերը քննադատեց Հանրապետական կուսակցությունը: Խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանի մասին է («Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայր –խմբ.), ով առաջադրվել է Տաշիրում ռեյտինգային ընտրակարգով, սակայն, պարզվեց, դեմ է այդ ընտրակարգին: Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ռեյտինգային ընտրակարգը կարող է հանրության շրջանում լարվածություն առաջացնել.

«Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե, էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած, սաղին իրար դեմ ենք հանելու։ Հակասություններ լինելու են։ Մենք թողնելու ենք գնանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու… որևէ մանդատ դրա արժեքը չունի»,- համոզմունք է հայտնել թեկնածուն:

Կարեն Կարապետյանը նաև քննադատել է իշխանություններին` նշելով, որ ժողովուրդը լուրջ դժգոհություն ունի ՀՀԿ-ից և այդ դժգոհությունը կարող է արտացոլվել խորհրդարանական ընրությունների ժամանակ` ազդելով ձայների վրա: «Չկա մի երկիր, որ իր իշխանությանը սիրի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառը՝ տարիներ շարունակվող մասսայական թալանն է։ Նման մարդկանց ձեռքերը պիտի բռնել։ Պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենան։ Ուզում են լավ ապրեն, խելոք են ` կա բիզնես դաշտ, խնդրեմ, գնացեք Ձեր ուղեղն ու պոտենցիալը դրեք այնտեղ, ոչ թե՝ պետական ռեսուրսներն ու գործիքները Ձեր անձնական շահերը սպասարկելու համար օգտագործեք», -հայտարարել է նա:

Բայց Էդուարդ Շարմազանովը վստահ է` ապրիլի 3-ին հստակ կերևա, թե ո՞ր ուժից է դժգոհ ժողովուրդը և որին, հակառակը, վստահում է: Իսկ նրանում, որ խորհրդարանական այս ընտրությունների ֆավորիտը հենց Հանրապետականն է` նա որևէ կասկած չունի:

Լիա Խոջոյան


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15644

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online