Թուրքիա առաքվող գազի ծավալը կհասնի 80 միլիարդ խմ–ի

Թուրքական հոսքի ու TANAP–ի շինարարության ավարտից հետո Թուրքիա առաքվող գազի ծավալները կհասնեն 80 միլիարդ խմ–ի։ Թուրքական ԶԼՄ–երի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Zorlu Energy Group ղեկավար Սինան Աքը։

Նա նշել է, որ այս պահին Թուրքիա է առաքվում մոտ 55 միլիարդ խմ գազ։

«Եթե իսրայելական գազն առաքվի Թուրքական հոսքով ու TANAP–ով, ապա Թուրքիայի տարածքով տեղափոխվող գազի ծավալները կարող են հասնել 90 միլիարդ խմ–ի, ինչն էլ կազդի գազի գնի վրա»,–հավելել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15287