Նալբանդյանը Գերմանիայում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Փետրվարի 16-ից 17-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին:

Նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ավելի վաղ քննարկվում էր համաժողովի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15227