ՌԴ դեսպան. Չկա որևէ նախադրյալ, որ Հայաստանը շեշտակի կփոխի իր արտաքին քաղաքական կուրսը

Չնայած այն հանգամանքին, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանն անցում կկատարի կառավարման խորհրդարանական մոդելին` ՌԴ-ն արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի կանխատեսում: Այս մասին ՏԱՍՍ հետ հարցազրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Նրա խոսքով` ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Կարևոր է այն, որ դրանց արդյունքում ընդդիմությունը ԱԺ-ում պետք է ունենա 1/3 տեղեր, իսկ քաղաքական մեծամասնության կայունության երաշխավորումը պետք է աապահովի Հայաստանում քաղաքական գործընթացը: Հաշվի առնելով այս փաստերը, նշել է Վոլինկինը, ՌԴ-ն չի տեսնում հիմնավոր պատճառներ, որ Հայաստանը շեշտակի կփոխի իր արտաքին քաղաքական կուրսը:

Դեսպանը նաև հիշեցրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանումեն գործընկերներ այնպիսի կազմակերպություններում ու միություններում, ինչպիսին են ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, իսկ ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների կառուցումը ամենևին էլ ի վնաս դրանց չի արվում:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15110