Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը հյուպատոսական և դիվանագիտական խողովակներով սերտ կապերի մեջ է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի հետ կապված բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Բաքվում Իսրայելի դեսպանատունն ուշադիր հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված զարգացումներին։ Այդ մասին Sputnik Азербайджан–ին հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանի տեղակալ Ամիր Ռոմը։
Նախօրեին բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից տեղափոխել են Բաքու`ուժեղացված պահակախմբով։ Այս պահին Լապշինը գտնվում է Բաքվում և սպասում է դատավարությանը։ Ադրբեջանցի փորձագետների կարծիքով՝ բլոգերին խիստ պատիժ չի սպասվում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15075