Show must go on: Սեյրան Օհանյանի հերթական ուղերձը Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հերթական տեսաուղերձով, որում դիմում է երիտասարդներին՝ շնորհավորելով նրանց Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ:

Ըստ Օհանյանի՝ այս երկրի տերը երիտասարդներն են, և միակ հորդորը, որ ուղղում է նրանց՝ մեր այսօրվա իրականության բազմաթիվ բացասական երևույթներին հաստատակամորեն պետք է ասել՝ հերի՛ք է: Միևնույն ժամանակ նա նշում է, որ երիտասարդներին կոչեր անել այսօր պետք չէ՛. պետք է պարզապես բարեփոխել մեր երկիրը, որպեսզի նրանք չօտարանան այս հողից, պետք է ցույց տալ նրանց, որ հենց Հայաստանն է լավագույն երկիրը՝ ինքնադրսևորվելու, արմատներ գցելու, կայանալու համար, որ Հայաստանում նույնպես իրենք կարող են բարձրակարգ կրթություն ստանալ և գտնել լավ աշխատանք, որ այստեղ իրենց մասին իրոք մտածում են։

Սեյրան Օհանյանը նշում է, որ իրենք քաղաքական թիմի հավակնությունների հաջողության դեպքում խորքային լուծումներ են առաջարկելու հետևյալ ուղղություններով.

-բարձրացնել մասնագիտական կրթության դերը ՝ խրախուսման նոր ծրագրեր առաջարկելով
-մշակել դրամաշնորհների քաղաքականություն՝ բուհական ուսման վարձերը փոխհատուցելու համար
-կրթական համակարգում սահմանել առավելություններ Ապրիլյան պատերազմին, ինչպես նաև զինծառայության ընթացքում մարտական այլ գործողությունների մասնակցած երիտասարդների համար (ես ցավով եմ նկատում, որ ծառայությունից վերադառնալով՝ նրանք պետության կողմից համարժեք աջակցություն կամ առավելություններ չեն ստանում, և իրենց զգում են անտեսված, իսկ իրենց անձնուրաց ծառայությունը և նվիրումը Հայրենիքին՝ չգնահատված. մենք պարտավոր ենք շարունակել նախկինում մեր կողմից ձեռնարկված միջոցառումները՝ այս ոլորտում բարեփոփոխումներ կատարելու նպատակով)

-ապահովել երիտասարդների ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում՝ քաղծառայության կրտսեր, առաջատար, գլխավոր և բարձրագույն պաշոններից մինչև հայեցողական և քաղաքական պաշտոնների զբաղեցումը՝ հաշվի առնելով ոչ միայն բարձրակարգ կրթության, վերապատրաստումների, գործնական հմտությունների առկայությունը, այլև չափազանց կարևորելով ձեռք բերված փորձը (ես միշտ նշել եմ և այսօր էլ նշում եմ՝ «երիտասարդացում», բայց ոչ ի հաշիվ փորձի)՝ բացառելով ծանոթ-բարեկամական կապերով կամ քաղաքական հայացքները հաշվի առնելով աշխատանքի ընդունման կամ ազատման «չգրված ավանդույթը»

-լրջորեն ուշադրություն դարձնել սահմանամերձ բնակավայրերից երիտասարդների աղետալի արտահոսքին և միասնաբար ծրագրեր մշակել այդ երիտասարդներին սատարելու, նրանց համար իրենց իսկ բնակավայրերում կյանքի արժանապատիվ պայմաններ ստեղծելու համար
-ներգրավել և օգտագործել սփյուռքահայ երիտասարդների փորձը մեր երկրի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներում
-մեր պետության անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ խիստ հետևողական միջոցառումներ ձեռնարկել զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար

-զերծ պահել երիտասարդներին քաղաքական մանիպուլյացիաներից
-ներկայացնել ծրագիր՝ երիտասարդ գործարարների գործնական մեկնարկի (այսպես կոչված՝ Start up-ների) խրախուսման համար
-խթանել առողջապահության ոլորտում հատուկ «երիտասարդական» բաղադրիչը՝ հանրապետության ողջ տարածքում առողջ ապրելակերպի մատչելի գոտիներ ստեղծելով

-սոցիալապես ապահովել զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած երիտասարդներին և նրանց ընտանիքները (տարիներ շարունակ ես առնչվել եմ այս ոլորտի ծանր խնդիրներին, սակայն բանակը միայնակ ի զորու չէ լուծելու այդ խնդիրները. նրանցից յուրաքանչյուրին օգնելու, նրանց բեռը թեթևացնելու համար պետական մոտեցում է անհրաժեշտ՝ հստակ սահմանված և գործող ծրագիր)
-հանուն հայրենիքի զոհված հերոսների օրինակով դաստիարակել ապագա սերունդներին. մենք բոլորս պարտավոր ենք ձեռք բերված բոլոր արժեքներն ու հաջողությունները պատշաճ կերպով փոխանցել մեր զավակներին

-մեր հանրապետությունում գոյություն ունեցող ժողովրդագրական խնդիրների մշակման արդյունքում իրականացնել դեմոգրաֆիական արդյունավետ քաղաքականություն՝ գոյություն ունեցող մտահոգիչ խնդիրները լուծելու, մեր քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու, երիտասարդ ընտանիքներին աջակցելու և ամուսնությունը, մանկածնությունը խթանելու նպատակով:

«Երբ այսօր ինձ հարց են տալիս՝ մեր երկիրը կանգնած է բարդ մարտահարավերների առաջ, արդյո՞ք մեր ապագա սերունդը կարողանալու է կատարել իր առջև դրված խնդիրը՝ շարունակելով իրենց հայրերի՝ այսինքն, մեր սերնդակիցների պայքարն ու գործը, ես վստահորեն պատասխանում եմ՝ այո՛, մեր երիտասարդները ավելի գրագետ են, ավելի ստեղծագործ և անհրաժեշտության դեպքում ավելի լավ են պաշտպանելու մեր հայրենիքը թշնամու ոտնձգություններից, ինչի հաստատումն էին ապրիլյան պատերազմի ժամանակ մեր որդիների հերոսությունները: Մենք իրավունք չունենք նրանց չհավատալու... Եվ մեզանից յուրաքանչյուրը, լինելով իսկապես մտահոգ և ընդունելով պատասխանատվության իր բաժինը, պետք է ոչ թե փորձի «դաստիարակել» նրանց՝ իր սկզբունքները թելադրելով կամ պահանջելով, այլ ինչպես հնագույն իմաստությունն է ասում՝ «մի՛ փորձիր դաստիարակել զավակիդ, միևնույնն է, նա նմանվելու է քեզ... զբաղվի՛ր ինքնադաստիարակությամբ»»,- նշում է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15065

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel