Ռաքքան կլինի թուրքական բանակի հաջորդ թիրախը. Չավուշօղլու

Սիրիայում թուրքական բանակի հաջորդ թիրախը՝ Էլ-Բաբն ահաբեկիչներից ազատագրելուց հետո, կլինի ԴԱԻՇ-ի «մայրաքաղաք» Ռաքքան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Մեր առաջին նպատական է ավարտել օպերացիան Էլ-Բաբում: Սիրիական ազատ բանակի ուժերը, որոնց աջակցում են մեր զինված ուժերը, առաջ են շարժվել: Ռուսստանի և կոալիցիայի ավիացիան ևս ներդրում է ունեցել: Երկրորդ թիրախը Ռաքքայում գործողությունն է: Մենք կարող ենք այնտեղ ուղարկել հատուկ ջոկատայինների»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում բրիֆինգի ժամանակ:

Նա նաև նշել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում անհրաժեշտ է համագործակցել սիրիկան չափավոր ընդդիմության հետ:

«Այդ դեպքում մեր պայքարն ավելի արդյունավետ կլինի, և մենք հավատում ենք, որ կկարողանանք ազատագրել Սիրիան ԴԱԻՇ-ից»,-հավելել է թուրք նախարարը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15044