Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը ուղարկվել է նախագահի ստորագրմանը

Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը ուղարկվել է Անկարայի նախագահական պալատ՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի հաստատմանը, հայտնում է Hurriyet-ը:

Թուրքիայի խորհրդարանում քվեարկության անցնելուց հետո, որին մասնակցել է 488 պատգամավոր, օրինագիծը ընդունվել է ձայների մեծամասնությամբ: 339 պատգամավոր կողմ են քվեարկել, իսկ 142-ը՝ դեմ:

Թուրքիայի նախագահը պետք է 15 օրվա ընթացքում կամ հաստատի կամ մերժի օրենքը: Հաստատման դեպքում, օրենքի տեքստը կհրապարակվի պաշտոնապես:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/14897