Վրաստանը`«լոգիստիկ կամուրջ» Անկարայի ու Բաքվի համար

Թուրքիայի առևտրի փոխնախարար Ֆաթիհ Չիֆթչին Վրաստանի այցելցության ընթացքում հայտարարել է, որ Անկարան հույս ունի լուծելու վրաց–ադրբեջանական սանմանային «Красный мост» անցակետում բեռնատարների կուտակումների հարցերը։

Նա վրացի իր գործընկերների հետ հանդիպմանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ընդլայնել մաքսային ոլորտում համագործակցությունը Վրաստանի հետ, փոխանցում է novost.ge կայքը։

Վրաց-թուրքական սահմանին՝ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում նախորդ տարի բացվել է Կարցախի նոր մաքսակետը, որը ամենակարճ ճանապարհով կմիացնի ոչ միայն Վրաստանը, այլ նաև Հայաստանը, Ադրբեջանը, ՌԴ-ը և Միջին Ասիայի երկրները Թուրքիայի կենտրոնական շրջանների հետ:

Ինչպես հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարության մամուլի ծառայությունը, դրան զուգահեռ թուրքական սահմանին բացվել է Աքթաշ-Չիլդիր անցակետը: Մաքսակետի գործարկումը կնպաստի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկր տարանցիկ ներուժի ուժեղացմանը և ապրանքաշրջանառության աճին, զգալի ներդրում կունենա Վրաստանի և Թուրքիայի տարածքով միջգային հաղորդակցությանը, փոխանցում է interfax.ru կայքը:

Կարցախի մաքսակետի տարանցիկ հզորությունը կկազմի օրեկան առնվազն 500-600 բեռնատար և 10.000 ուղևոր, կապահովի վարորդների և ուղևորների հարմարավետ սպասարկումը, ինչպես նաև կթեթևացնի վրաց-թուրքական մյուս անցակետերը՝ Սարփին և Վալեն: Վրաստանը և Թուրքիան 2010թ.-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր երկու երկրների ցամաքային անցակետերի համատեղ կառավարման վերաբերյալ:

Էներգետիկ դաշինք
Ադրբեջանը սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիային Վրաստանի տարածքով։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը։ Արտահանումն իրականացվում է «Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա» էներգետիկ կամրջի օգնությամբ։
Վրաստանն այս ծրագրում հանդես է գալիս, որպես տարանցիկ երկիր։ Բացի այդ, Վրաստանի տարածքով են անցնում Բաքու–Թբիլիսի–Էրզրումը գազամուղն ու Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը։

Ռազմական համագործակցություն
Նախորդ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը`Թուրքիայի ու Վրաստանի իր գործընկերների հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է եռակողմ զորավարժությունների անցկացման մասին։ Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ։

Հանդիպման ավարտին թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան ամբողջովին աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին.

«Մենք նաև կողմ ենք ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի վերացման մասին պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման օգտին։ Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը»։

Վրաստանն ու Էրդողանի պանթուրքիզմը
Պանթուրքի և Օսմանյան կայսրության վերականգման իղձերով տառապող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է թյուրքական աշխարհում իր փոքր եղբորը`Ադրբեջանին ամբողջությամբ իր կողմը գրավել։ Վրաստանն այդ գործում Անկարայի ու Բաքվի համար յուրահատուկ կամրջի դերակատարում ունի։

Թուրքերն ինտենսիվորեն բնակեցնում են Աջարիան։ Ոչ պաշտոնական տվյալներով, Բաթումում 150.000 բնակիչներից 30 հազարը թուրքեր են։ Նրանք գնել են լավագույն հողերի 70%–ը ու խոշոր ենթակառուցվածքները`օդանակավակայան, բջջային կապերից մեկը և այլն։

Թուրքերն ընտանիքներով տեղափոխվում են Աջարիա`գնում տներ և բնակարաններ, փոխանցում է zavtra.ru կայքը։ Աջարիայում այսօր մեծ են թուրքական տնտեսական շահերը։ Դեռևս երեք տարի առաջ Թբիլիսին անհագնստացած էր այն հանգամանքով, որ թուրքական դպրոցների դասագրքերում Աջարիայի մայրաքաղաք Բաթումին Թուրքիայի տարածքի մեջ էր ներառվել։

Վրացի փորձագետները Թուրքիայի ազդեցության աճն Աջարիայում անգամ «թուրքական էքսպանսիա» են որակում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/14770