Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Տանզանիայի մայրաքաղաք Դար էս Սալամում լրագրողների հետ զրույցում վերստին հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ը բարեփոխելու անհրաժեշտության մասին.
«Միջազգային հանրությանը կոչ եմ անում միավորվել հասնել ՄԱԿ-ի այնպիսի կառուցվածքային փոփոխմանը, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ում հերթականությամբ ներկայացված լինել բոլոր 193 մասնակից երկրները։ Անհրաժեշտ է տարանջատել ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական ու ժամանակավոր անդամներին։ ՄԱԿ-ի ԱԽ-ում կարող են ներկայացված լինել 20 երկրներ, ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրը կարող է կառույցում ներկայացված լինել երկուական տարի։ Յուրաքանչյուր երկու տարում պետք է փոխվի 10 երկիր, իսկ հետո՝ ևս 10-ը։ Դա անհրաժեշտ է անել՝ փոխելու համար միջազգային հանրության ճակատագիրը»։
Էրդողանը հույս է հայտնել, որ Տանզանիան լուրջ պայքար կմղի գյուլենականների դեմ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/14586