Իտալացի պահպանողական քաղաքական գործիչ Անտոնիո Տայանին ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ: Այդ մասին հայտնել է մինչ այդ պաշտոնավարող Մարտին Շուլցը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
63-ամյա Տայանին նախկինում Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մամուլի քարտուղարն է եղել, զբաղեցրել է տրանսպորտի գծով եվրահանձնակատարի պաշտոնը, իսկ ավելի ուշ եղել է արդյունաբերության և ձեռնարկատիրության եվրահանձնակատարը:
Եվրախորհրդարանի նախագահի ընտրություններում նրա մրցակիցն էր Ջաննի Պիտելլան: Տայանին հավաքել է 351 ձայն, իսկ սոցիալիստ Պիտելլան` 282:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/14427