Նախագահ. ՀՀ զարգացման գործում ակտիվորեն կներգրավենք միջազգային ընկերություններին

Եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի զարգացման գործում մենք շատ ավելի ակտիվորեն ներգրավենք միջազգային ընկերություններին, տարբեր մասնագետների, շնորհաշատ մարդկանց, ինչպես նաև ավելի առարկայորեն մասնակցենք աշխատանքի միջազգային բաժանմանը: Այս մասին ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքին և առաջիկա անելիքներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ որպեսզի միջազգային բիզնեսի համար Հայաստանը դարձնենք ավելի գրավիչ, նոր շունչ պետք է հաղորդենք դատական, ֆինանսական, հարկային ոլորտներում կատարվող բարեփոխումներին, ավելի եռանդուն կատարելագործենք մեր բիզնես միջավայրը, ինչը հնարավորություն կտա տեսանելի ապագայում մեր երկրի զարգացմանը, բարեփոխումներին նոր ուժ հաղորդելու:

«Տեղյակ եք, որ նոյեմբերի 30-ին ես վավերացրել եմ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, համաձայն որի` Հայաստանն ազատականացրել է իրավաբանական անձանց՝ դեպի երկիր և երկրից դուրս տեղափոխվելու հնարավորությունները»,- նշել է նա:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության նպաստավոր իրավազորություն կառուցելու նպատակով 2016թ. նոյեմբերի 26-ին իր հրամանագրով ստեղծվել է այս խորհուրդը, որի ծրագրի հիմնադրույթները հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

«Հայաստանի իրավազորության» խորհուրդը, փաստորեն, այսօր անց է կացնում իր առաջին լիարժեք նիստը: Կարծում եմ, որ նպատակները բոլորիս հայտնի են: Ուղղակի, ես համոզմունք ունեմ, որ մենք ավելի խորապես պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը և, հիմք ընդունելով Հայաստանի գրավչությունը, առավելությունները, մեր ժողովրդի և, առաջին հերթին, մեր երիտասարդ, տաղանդավոր մասնագետների հնարավորությունները, հայության դիրքերն աշխարհում՝ կառուցենք Հայաստանի Հանրապետության իրական պատկերը և Հայաստանի Հանրապետությունում նպաստավոր իրավազորություն ստեղծենք իրավաբանական անձանց և ընկերությունների համար: Ես վստահ եմ, որ այստեղ նաև մեծ դերակատարություն ունի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Հայաստանի օրեցօր ավելացող մասնակցությունը Եվրամիության տարբեր ծրագրերին: Բայց ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մեր որդեգրած դիրքորոշումը՝ անօրինական փողերի լվացմանը հակազդելու, քրեական գործունեության ֆինանսավորումը չհանդուրժելու, ֆիսկալ ծովահենության դեմ և ֆինանսական ոլորտի թափանցիկությանն ուղղված միջազգային ճիգերին օժանդակելու, մնում է անփոփոխ: Մեզ համար ամենակարևորն այս պահին Հայաստանի զարգացմանը զուգահեռ՝ սա է: Մենք որևէ նոր բան չենք հնարելու, մենք աշխատելու ենք մեր օրենքների հիման վրա և աշխատելու ենք մեր երկրի զարգացման համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

«Հայաստանի իրավազորություն» ծրագրի խորհրդի անդամները Հանրապետության Նախագահին զեկուցել են Նախագահի հրամանագրով ամրագրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվել է, որ սահմանված ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը ներկայացված «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներից բացի, Կառավարության որոշմամբ ստեղծվել է նաև «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը, որի գրանցման աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում: Առաջիկա անելիքների շարքում խորհրդի անդամներն առանձնացրել են վերոնշյալ հիմնադրամի կողմից ընկերության ստեղծումը, որին կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունները: Այդպիսով, կամբողջականացվի Ծրագրի գործունեության ինստիտուցիոնալ հիմքը:

Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն, եռամսյա պարբերականությամբ ՀՀ Նախագահին հաշվետվություն կներկայացվի «Հայաստանի իրավազորություն» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/14352

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online