Մամուլի տեսություն. ՀՀԿ-ականները փորձում են ԱԺ ընտրություններում համամասնական ցուցակում իրենց մարդկանց ներդնել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կարկառուն ՀՀԿ-ականները փորձում են 2017 թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց մարդկանց ներդնել: Հիշեցնենք, որ հաջորդ ԱԺ-ում կանանց քանակը պետք է կտրուկ ավելանա, և ցուցակների յուրաքանչյուր 4-րդը պետք է կին լինի: Եվ ՀՀԿ-ական պաշտոնյաները, հատկապես ԳՄ անդամներն աշխատում են իրենց աշխատակցուհիներին կամ իրենց հավատարիմ համարվող կանանց ներմուծել այդ ցուցակ: ՀՀԿ-ականները վստահեցնում են, որ, օրինակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցանկանում է համամասնական ցուցակ մտցնել իր օգնական Մարիա Բաղրամյանին, որը նախկինում քաղաքապետարանի տուրիզմի վարչության աշխատակից էր: Համամասնական ցուցակով պատգամավոր է ցանկանում դառնալ նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, որը ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է»:

«168 ժամ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ 2016 թվականի հունվար-նոյեմբերին օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է 968626 մարդ։ Այդ թվում՝ 963309-ը մեկնել են «Զվարթնոց» օդանավակայանից, 5317-ը՝ «Շիրակ» օդանավակայանից։ Նույն ժամանակահատվածում օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 957787 մարդ։ Այդ թվում 953219-ը ժամանել են «Զվարթնոց» օդանավակայան, 4574-ը՝ «Շիրակ» օդանավակայան։

Այսպիսով, տարվա առաջին 11 ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) կազմել է 10839 մարդ։ Հունվար-հոկտեմբերին բացասական սալտոն ավելի մեծ էր՝ -23813 մարդ (889714 մեկնում, 865901 ժամանում)։ Այսինքն, միայն նոյեմբեր ամսին օդային ճանապարհով Հայաստան ժամանողների թիվը մոտ 13 հազարով գերազանցել է ժամանողների թվին (մեկնել է 78912 մարդ, ժամանել է 91886 մարդ)։ Սա, ամենայն հավանակությամբ, պայմանավորված է սեզոնայնությամբ։ Նոյեմբերին և հատկապես դեկտեմբերին արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիները ժամանակավորապես վերադառնում են Հայաստան՝ Ամանորը այստեղ անցկացնելու համար։

Միգրացիոն հոսքերի վերաբերյալ առավել ամբողջական պատկեր տրամադրում է ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը, որը բացի օդայինից՝ ներկայացնում է նաև ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհով սահմանահատումների վիճակագրությունը։ ՄՊԾ տվյալները, սակայն, համեմատաբար հին են և վերաբերում են 2016 թվականի հունվար-սեպտեմբերին։ Ըստ այդ տվյալների՝ 2016 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) կազմել է -86,7 հազար մարդ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/14047

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel