ԶԼՄ–ներ. Թուրքիան ռազմա–քաղաքական ոլորտներում մերձենում է Մոսկվայի հետ և հեռվանում Արևմուտքից

ՌԴ–ի հետ լարվածության շրջանից հետո Թուրքիան կրկին քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում մերձենում է Մոսկվայի հետ և հեռվանում Արևմուտքից, փոխանցում է Frankfurter Allgemeine Zeitung–ը։ Եթե Մոսկվան կարողանա հասնել նրան, որ Անկարան դուրս գա ՆԱՏՕ–ից, ապա դա կլինի Վլադիմիր Պուտինի ամենամեծ ձեռքբերումը։

Այս շաբաթ ՌԴ–ի, Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են, որ Սիրիայւոմ խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Արդեն երկար ժամանակ Էրդողանը ցանկանում է մերձենալ Վլադիմիր Պուտինի հետ`հունիսին նա ներողություն է խնդրել խոցված ինքնաթիռի համար, իսկ Թուրքիայի պետական հեղաշրջման փորձից հետո Արևմուտքից թեքվել է դեպի Արևելք։

Սիրիական հակամարտության շրջանակում տեղի է ունեցել առանցքային իրադարձություն`ապստամբները լքել են Հալեպը, իսկ Թուրքիան երես է թեքել սիրիական ընդդիմությունից, չնայած մինչ այդ համարվում էր նրանց մերձավոր դաշնակիցը, փոխանցում է LCI–ն։

Արևմուտքը ոչինչ չի կարող անել`սիրիական հակամարտության կարգավորումն այսուհետ տեղի է ունենում Մոսկվայի հովանու ներքո։ Չնայած սպասումներին, դեսպան Կարլովի սպանությունը ոչ թե խաթարեց, այլ միայն արագացրեց ՌԴ–ի ու Թուրքիայի մերձեցումը։

Նեոօսմանական նկրտումներ ունեցող Էրդողանը, ելնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, գնում է հաշտեցման Պուտինի հետ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/13986