Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Նախագահը մասնակցելու է այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/13966