ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ նրա թիմի 8-ամյա կառավարումը ամբողջ աշխարհի նողկանքն է հարուցել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինձ թվում է, որ նա այն մարդն է եւ թիմը, իհարկե մարդ ասելով՝ նկատի ունենք նրա թիմը, որը մջազգային ասպարեզում բոլորի համար է վատը եղել: Ինձ թվում է, որ իր բացառիկության կարգախոսով այս 8-ամյա կառավարմամբ նրանք ամբողջ աշխարհի նողկանքն են հարուցել»,- ասել է նա:
Նա նաեւ «բարոյական տեսակետից հանցագործություն» է անվանել այն, որ Օբամայի վարչակազմը ցույց է տվել, որ «ուժեղը չարիք գործելու անսահմանափակ իրավունքներ ունի»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/13963