Զբոսաշրջության ոլորտում չբացահայտված մեծ ներուժ կա. Նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Չնայած զբոսաշրջության բնագավառում արձանագրված որոշակի դրական արդյունքներին, այստեղ դեռևս ամբողջությամբ չբացահայտված մեծ ներուժ կա: Այս մասին Ջերմուկում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ շուրջ երկու ամիս առաջ նոր կառավարության ձևավորման հետ միաժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտե, որը մշակելու է այս ոլորտին նոր շունչ հաղորդելու քաղաքականությունը, և կառավարության ծրագրով ոլորտի համար հավակնոտ նպատակադրում արվեց` առաջիկա հինգ տարիների ընթացքում եռապատկել զբոսաշրջիկների թիվը: Սակայն, Նախագահի համոզմամբ, ակնհայտ է, որ զբոսաշրջությունը չի կարող ակտիվորեն զարգանալ միայն ոլորտի պատասխանատուների ջանքերի շնորհիվ:

«Սա տնտեսության զարգացման մի ամբողջ փոխկապակցված շղթա է, և այս շղթայի բոլոր օղակները պետք է լինեն ամուր, գործեն ակտիվորեն, որպեսզի կարողանանք ստանալ վերջնական արդյունք: Պատասխանատվությունն էլ պետք է լինի բոլորինը: Պետք է գիտակցենք, որ ոլորտը կարող է զարգանալ միայն ու միայն բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ: Անշուշտ, ներուժը շատ մեծ է, և կարճ ժամանակում մեծ արդյունքներ ակնկալելն իրատեսական չէ: Բայց ամեն օր մենք պետք է տեսնենք զարգացման տեմպը, ամեն օր պետք է, միգուցե, փոքրիկ, բայց հաջողություն արձանագրենք՝ նպատակ ունենալով կատարել այն, ինչը ստորագրել ենք՝ գոնե հինգ տարում եռապատկել ծավալները: Սա մեզ համար պետք է լինի լուծման առումով իրատեսական խնդիր»,- ասել է նա:

Երկրի ղեկավարը պատահական չի համարել այն, որ խորհրդակցությունը անցկացվում է Վայոց ձորի մարզում, որտեղ զբոսաշրջության զարգացման համար պատմականորեն ձևավորված շատ լավ նախադրյալներ կան: Սարգսյանի խոսքով՝ այս մարզով է անցնում զբոսաշրջային տեսակետից Հայաստանի կարևորագույն հարավային երթուղին, որը տանում է դեպի այնպիսի հոգևոր-մշակութային կենտրոններ և ուղղություններ, ինչպիսիք են Նորավանքի համալիրը, Արենիի քարանձավները, առողջարանային Ջերմուկը, Տաթևի հռչակավոր կենտրոնը, Զորաց քարերը և, իհարկե, հերոսական Արցախ աշխարհը: Հարավային այս ուղղությունը, Սերժ Սարգսյանի կարծիքով, շատ մեծ հնարավորություն ունի դառնալու ավելի մեծ ծրագրերի` Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթի բաղկացուցիչ մաս:

«Կարծում եմ, այս ոլորտը զարգացնելու մեծ, աշխատատար գործընթացում իրենց ուրույն տեղն ունեն տեղական ինքնակառավարման մարմինները և, հատկապես, այն համայնքների ղեկավարները, որոնք այս շղթայի բաղկացուցիչ օղակներն են: Մենք պետք է զարգացնենք Ջերմուկը և մնացած զբոսաշրջային կենտրոնները, որպեսզի այնուհետև դրանք կապելով իրար, ստանանք մի կուռ ամբողջականություն: Այստեղ մենք շատ բան ունենք անելու, և յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է իր ընդունած որոշումներում մշտապես հաշվի առնի` որքանո՞վ է այդ որոշումը նպաստում զբոսաշրջության զարգացմանը: Եվ ոչ միայն համայնքների ղեկավարները. այստեղ նստած յուրաքանչյուրը պետք է մտածի` արդյո՞ք իր գործունեությունն արդյունավետ է այդ առումով»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին` ասել է Հանրապետության ղեկավարը:

Սերժ Սարգսյանը զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությունների, ստեղծված նախադրյալների մասին խոսելիս բերել է որոշակի օրինակներ: Նախագահը վկայակոչել է Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, որը կայացավ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո: Ավելին` Սրբազան Քահանայապետը հրապարակավ խոսեց այն մասին, որ «ուխտագնացություն» է կատարում Հայաստան: Սրանք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, դրական ազդակներ էին, որոնց վրա ոլորտի պատասխանատուները պետք է կառուցեն Հայաստանի մրցակցային առավելությունը զբոսաշրջության ոլորտում:
Սերժ Սարգսյանը, որպես այլ օրինակ, ներկայացրել է Արենիում հնագետների կողմից աշխարհի հնագույն ոտնամանը և գինու արտադրության համալիրը հայտնաբերելուց հետո միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներով Հայաստանին լայնորեն անդրադառնալու փաստը:

«Կարծում եմ նաև, որ մենք նվազ ուշադրություն ենք դարձնում ներհանրապետական տուրիզմի զարգացմանը: Սա ոչ միայն տնտեսական զարգացման, այլ նաև ուրիշ խնդիրներ է լուծում: Ավելի լավ հայրենասիրական քարոզ, ավելի լավ ռազմահայրենասիրական դաստիարակության միջոց, քան ճանաչելը սեփական երկիրը` չկա: Յուրաքանչյուր երիտասարդ, լինելով մեր երկրի նվիրական, սրբազան վայրերում, առանց որևէ խոսքի հասկանում է, որ պարտականություն ունի պաշտպանելու այդ սրբությունը: Թեև Տաթևի ենթակառուցվածքների զարգացմամբ կարծես ամեն տարի մեծ աճ ենք արձանագրում ներգնա զբոսաշրջության մեջ, բայց այստեղ էլ անելիքներ շատ ունենք, առավել ևս, որ և՛ երևանցիները, և՛ մարզերում ապրող մեր քաղաքացիները մեծ ցանկություն ունեն այցելելու այդ վայրերը, ուրեմն պետք է հնարավորություններ ստեղծենք»,-ասել է նա:

Խորհրդակցության արդյունքներով Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել, այդ թվում` ՀՀ վարչապետին հանձնարարել է`զբոսաշրջության ոլորտի և տարածքային զարգացման հետ առնչություն ունեցող պետական մարմինների աշխատանքների մեկտեղման ու զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման նպատակով ձևավորել ՀՀ փոխվարչապետի համակարգմամբ գործող զբոսաշրջության խորհուրդ՝ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներգրավելով ոլորտի մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների (համաձայնությամբ): Հանձնարարել է նաև ձևավորվելիք զբոսաշրջային խորհրդի համար սահմանել երկամսյա պարբերականությամբ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ամփոփման և ՀՀ Նախագահի ու կառավարության աշխատակազմեր հաշվետվությունների ներկայացման կարգ:

ՀՀ փոխվարչապետը հանձնարարություն է ստացել` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի հետ համատեղ քննարկել մարզային քաղաքների և առանձին գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացման առաջիկա խոշորածավալ ծրագրերը՝ սահմանվող առաջնահերթությունները դիտարկելով զբոսաշրջային հիմնական երթուղիների կազմման և կայուն զբոսաշրջային արդյունքի ապահովման տեսանկյունից: Միաժամանակ, մշակել այդ ծրագրերում մասնավոր-պետական համագործակցության ձևաչափի ընդլայնման համար անհրաժեշտ գործիքակազմի ներդրման մեխանիզմները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվել է`

ա) շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում ամփոփել «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքի և դրան առնչվող իրավական ակտերի փաթեթի մշակման աշխատանքները՝ համապատասխան նախագծերը ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը 2017թ. առաջին եռամսյակի ընթացքում,

բ) սեղմ ժամկետներում իրականացնել հանրապետության ողջ տարածքի զբոսաշրջային գոտևորման աշխատանքներ՝ պատմամշակութային հուշարձանների, բնության հատուկ պահպանվող տարածքների և զբոսաշրջային ներուժ ունեցող այլ վայրերի ամբողջական հաշվառման արդյունքներով,

գ) հստակ միջոցառումներ մշակել զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրի ձևավորման, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունների վիճակագրության վարման մեթոդների և վերլուծական կարողությունների կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը,

դ) ՀՀ մշակույթի նախարարի հետ համատեղ քննարկել զբոսաշրջային հիմնական երթուղիներում ներառվելիք պատմամշակութային հուշարձանների վերականգնման և հնագիտական աշխատանքների իրականացման ժամանակացույցերը՝ աշխատանքների անխափան ընթացքին զուգահեռ ապահովելով առավելագույն զբոսաշրջային արդյունք,

ե) Երևանի քաղաքապետի և տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ քննարկել հանրապետության տարածքում միասնական ցանցային համակարգում միավորված ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հիմնման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման խնդիրները՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/13622

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel