Եվրախորհրդարանն ու ԵՄ անդամները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի եւ Վրաստանի համար անվիզա ռեժիմի պլանի շուրջ, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գործակալությունը նշում է, որ փաստորեն, 50 մլն մարդ միանգամից հնարավորություն է ստանում մուտք գործել Շենգեն տարածք՝ առանց վիզային ռեժիմի։
Մեխանիզմի շուրջ համաձայնությունը, որը կարող է անվիզա ռեժիմը խզել արտակարգ դեպքերում, ձեռք են բերել դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան։
Ինչպես «Газетa.Ru»–ին հայտնել են ԵՄ խորհրդարանից, Ուկրաինայի ու Վրաստանի համար ԵՄ–ի հետ առանց վիզաների ռեժիմն ուժի մեջ կմտնի 2017թ.–ից ոչ շուտ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/13554