Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրային և ներդրումային հոսքերի աճը

Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 8-ին Կրեմլում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահի ելույթը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

"Այս տարվա սկզբից մեր երկրների տնտեսությունները սկսեցին լայնածավալ փոխգործակցություն նոր իրողություններում և պայմաններում, ավելի քան 170 միլիոն սպառող ունեցող ընդհանուր շուկայով, որտեղ ապահովված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար համապատասխան իրավական հիմքեր: Աշխատանքը պետք է ուղղված լինի առևտրային և ներդրումային հոսքերի ավելացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ ինստիտուտների ուժեղացմանը և վերջնարդյունքում՝ մեր տնտեսությունների ինտեգրման ավելի բարձր մակարդակի հասնելուն: Վստահ եմ, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերը և համապատասխան որոշումները, որոնք մենք կընդունենք, թույլ կտան առաջ շարժվել այս ուղղությամբ:

Այսօր մենք կշարունակենք Եվրասիական ինտեգրացիոն միությանը՝ Ղրղզստանի Հանրապետության միանալուն ուղղված աշխատանքը: Հայաստանում ավարտված է ներպետական համաձայնեցման գործընթացը, որն անհրաժեշտ է 2015թ. փետրվարի 6-ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին համաձայնեցված արձանագրությունների նախագծերի ստորագրման համար: Հետևաբար, ելնում ենք նրանից, որ առանց փոփոխությունների այս արձանագրությունների ստորագրումը թույլ կտա անցնել վավերացման գործընթացին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն:

Եվրասիական տնտեսական միությունը դառնում է առևտրատնտեսական լուրջ միավոր, որը գրավում է շատ երկրների հետաքրքրությունը՝ Լատինական Ամերիկայից մինչև Ասիա: Տարբեր երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը և նրանց հետ համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրումը նպաստում են մեր ընդհանուր շուկայի ընդլայնմանը: Այդ ուղղությամբ կարևոր քայլ է Վիետնամի հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստման գործընթացի ավարտումը: Անհրաժեշտ եմ համարում շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրական արեալը նաև հարավային ուղղությամբ, մասնավորապես՝ Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով: Անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն հատկացնել Հարավարևելյան Ասիան և Պարսից ծոցը ԵԱՏՄ երկրների հետ միացնող խոշոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի ներդրմանը:

Այս համատեքստում, անշուշտ, յուրահատուկ ներուժ կա ԲՐԻԿՍ երկրների հետ փոխշահավետ համագործակցության հաստատման մեջ, որտեղ Ռուսաստանն առանցքային դեր ունի: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Նախագահին՝ ԲՐԻԿՍ անդամ երկրների առաջնորդների և Եվրասիական տնտեսական միության և Համագործակցության Շանհայի կազմակերպություն մեջ մտնող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու հրավերի համար:

Մեր պետությունների համար կարևոր նշանակություն և հսկայական ներուժ ունի Չինաստանի՝ աշխարհի խոշորագույն տնտեսություններից և մեր միության գլխավոր առևտրային գործընկերներից մեկի հետ համագործակցությունը: Նման համագործակցության խորացումը թույլ կտա ոչ միայն ընդլայնել մեր ընդհանուր շուկան, ներգրավվել ներդրումներ, այլև միանալ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը՝ այսպիսով դիվերսիֆիկացնելով մեր միության լոգիստիկ հնարավորությունները:

Հարգելի՛ գործընկերներ,

Միջազգային և տարածաշրջանային մի շարք անբարենպաստ գործոնների ազդեցության ներքո մեր տնտեսական տարածքը բախվում է որոշակի դժվարությունների, որոնց հաղթահարումը կախված է ընդունվող որոշումների մշակվածությունից և դրանք արդյունավետ կյանքի կոչելուց: Մեր պետությունները հասել են ինտեգրացիայի որոշակի մակարդակի, և համաշխարհային տնտեսության զարգացման միտումները պահանջում են մեր գործողությունների համակարգվածության մակարդակի բարձրացում: Այս ուղղությամբ կարևոր քայլը 2015-2016թթ. համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների մասին նախագծի հաստատումն է, որի իրականացումը թույլ կտա ապահովել մեր պետությունների մակրոտնտեսական կայունությունը և կնպաստի տնտեսական աճի տեմպերի բարձրացմանը:

Մեր միության գործունեության առաջնային ուղղություններից մեկը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծումն է: Մեր պետությունները տիրապետում են էներգետիկ պաշարների հսկայական ծավալների և ունեն արտադրական ներուժ: Անհրաժեշտ է օգտագործել այս համեմատական առավելությունը՝ հիշյալ ոլորտում ԵԱՏՄ միջազգային մրցունակության բարձրացման համար: Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի հետևողական իրագործումը և այդ շուկայի արդյունավետ գործարկումը թույլ կտան ուժեղացնել ԵԱՏՄ-ի՝ որպես գլոբալ էներգետիկ շուկայի առանցքային խաղացողի դիրքերը:

Մեր համատեղ գործունեության մեկ այլ կարևոր ուղղությունը ծառայությունների շուկայի փուլային ազատականացումն է: Հայաստանն ամբողջ ծավալով միանում է ծառայությունների միասնական շուկայի ցանկին, որը հաստատվել է ԵՏԲԽ 2014թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրման գործընթացում ապրանքների շուկայի ազատականացումը առանց ծառայությունների շուկայի ազատականացման, թույլ չի տալիս լիարժեքորեն գործարկել ինտեգրացիոն միավորման տնտեսական ողջ ներուժը: Կարծում եմ՝ տվյալ ոլորտը պետք է լինի մեր ուշադրության կիզակետում:

Պետությունների հարգելի ղեկավարներ,

ԵԱՏՄ գործունեության շրջանում կատարվել է մեծ աշխատանք: Համարում ենք, որ այսօր անհրաժեշտ է չթուլացնել հավաքած տեմպը, չի կարելի բավարարվել ձեռքբերածով, անհրաժեշտ է կառուցել հեռանկարային ծրագրեր: Պայմանագրի համաձայն՝ այս ուղղությամբ կարևոր գործառույթ է վերապահված Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որը հաջորդ տարվա փետրվարի 1-ից պետք է ձևավորվի նոր կազմով, հնարավոր է նաև՝ նոր ձևաչափով:

Այդքան էլ շատ ժամանակ չի մնացել մինչև նշված ժամկետը: Ուստի, առաջարկում եմ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում լավ ծանոթանալ այս հարցին այն հաշվարկով, որ հաջորդ գագաթնաժողովին մենք կարողանանք հաստատել հանձնաժողովի կազմը և նախագահին՝ ռոտացիոն սկզբունքի հիման վրա":


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/1309

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel