Պատգամավոր. Ոչ մի ձերբակալություններով այլևս հնարավոր չէ կասեցնել սկսված գործընթացը Արևմտյան Հայաստանում

Անցած շաբաթ ահաբեկչության դեմ պայքարի հետաքննության շրջանակում ձերբակալվել է Վանի քաղաքապետ Բեքիր Քայան: Վերջին շրջանում Թուրքիայում, ինչպես հայտնի է, Քրդական բանվորական կուսակցության և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամների դեմ իսկական վհուկների որս է սկսվել և Քաայանը միակ քաղաքապետը չէ, որ կալանավորվում է: Ավելի վաղ Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում ձերբակալվել էին նաև Դերսիմի քաղաքապետ Ալի Բուլը, Սղերթի քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն:

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը, ով մտերիմ է Բեքիր Քայայի հետ, VERELQ-ի հետ զրույցում ասաց, որ այս իրադարձությունը հերթական անգամ ապացուցում է, որ Թուրքիայում դարձյալ 1915 թվականն է և գործում են նույն մեթոդները, ինչը դժվարացնում է այդ երկրի ժողովրդավարացման գործընթացը, որին, իբրև թե, ձգտում է էրդողանական իշխանությունը.

«Հերթով ու տարբեր պատճառներով առիթներ են ստեղծվում, որպեսզի համայնքի ղեկավարները, քրդամետ քաղաքական գործիչներ ձերբակալվեն: Բեքիրը հայտնի է իր հայամետ քաղաքականությամբ, այն քաղաքական գործիչն է, որը չէր վախենում հայերին ասել, որ դա իրենց հողն ու ջուրն է և նրանց ոչ թե հյուր են, այլ տանտեր են այդ տարածքում: Եվ երբ ադրբեջանական մամուլը հիստերիա բարձրացրեց այս կապակցությամբ, Բեքիրը դրանից հետո էլ դա միշտ կրկնում էր»,- ասաց պատգամավորը՝ ափսոսանք հայտնելով, որ նման խիզախ գործիչը հայտնվել է բանտում:

Արագած Ախոյանը նշեց, որ Բեքիր Քայայի հետ ունեին մի շարք ծրագրեր, որոնք այժմ կշարունակեն նրա համախոհները: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ոչ մի տեսակի ձերբակալումներով, ոչ մի տեսակի բռնություններով ու նմանատիպ միջոցներով այլևս չեն կարող կասեցնել այն գործընթացը, որ սկսված է Արևմտյան Հայաստանում.

«Այնտեղ շատ խիզախ մարդիկ կան, որոնք գիտեն, որ ամեն վայրկյան իրենց կարող են ձերբակալել կամ իրենց նկատմամբ կարող են բռնություն կատարել: Բայց այդ ամենով հանդերձ նրանք շարունակում են վարել իրենց խղճին համապատասխան քաղաքականություն՝ հանցանքի մասնաբաժնի գիտակցումը հայոց ցեղասպանության ժամանակ»,- ասաց նա:

Ախոյանը հիշեց, որ անցած տարի համահայկական խաղերի ժամանակ, երբ Բեքիր Քայան Երևանում էր, նրա հետ Հայաստանում էր գտնվում նաև Դիարբեքիր նահանգի Սուրի քաղաքի նախկին քաղաքապետ Աբդուլա Դեմիրբաշին, որը Թուրքիա վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվեց: Վերջինս ևս հայտնի էր իր հայամետ քաղաքականությամբ. նա առաջին քաղաքապետն էր Թուրքիայում, ով հայերենով քաղաքապետարանի վրա գրեց Սուրի քաղաքապետարան, ինչի համար հետապնդումների արժանացավ: Հետագայում վերջինիս նաև մեղադրում էին, թե ինչպես նա՝ իբրև թուրք պաշտոնյա, համարձակվեց գալ Հայաստան ու մասնակցել պաշտոնական միջոցառումների, ինչին Դեմիրբաշին հակադարձել էր, թե իր արձակուրդի օրերին ազատ է իր տեղաշարժի մեջ:

«Ցավում եմ, բայց այս քաղաքականությունը շարունակվելու է և Թուրքիայում շարունակելու են ձերբակալել այդ թվում նաև հայամետ գործիչները: Աբսուրդը նրանում է, որ բոլորին ձերբակալում են ահաբեկչությանն աջակցելու հոդվածով, ինչը ճակատագրական է.... ու ամենևին էլ կապ չունի թուրք իշխանությունների համար, որ այդ անձինք, որոնց նման մեղադրանքներ են առաջադրվում, լիբերալ հայացքների տեր մարդիկ են, որոնք երազում են երկիրը մի օր իսկապես ժողովրդավար տեսնել: Մինչդեռ Թուրքիան, եթե շարունակի նույն կերպ, երբեք ժողովրդավարություն չի հաստատի»,- հավելեց նա:

Նշենք, որ անցած տարի՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած պատվավոր հյուրերը, այդ թվում և Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշակոթող և Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան-ինստիտուտ: Պատվիրակները ծաղիկներ էին դրել և գլուխ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/13062

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel