Դեսպան. Աստարա–Աստարա երկաթգիծն` Ադրբեջանի ու Իրանի միջև ամենանշանակալից նախագիծն է

Քաղաքական ոլորտում երկու երկրների միջև խնդիրներ չկան։ Սակայն Ադրբեջանում ու Իրանում կան շրջանակներ, որոնք դժգոհ են Բաքվի ու Թեհրանի միջև լավ հարաբերություններով։ Իրանը գիտի, թե ինչ է ուզում Ադրբեջանը, որը Թեհրանի համար հարևան, եղբայրական պետություն է։ Պետք է ջանքեր գործադրել այդ կապերը պահպանելու համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն։

Նա նշել է, որ Աստարա–Աստարա երկաթգիծն Ադրբեջանի ու Իրանի միջև ամենախոշոր նախագիծն է մոտակա տասնամյակների ընթացքում։ Ըստ նրա, դա թույլ կտա կապել հարավն ու հյուսիսը ու արագացնել բեռների տեղափոխությունը, փոխանցում է vesti.az–ը։

Դեսպանի խոսքով, ևս մեկ նախագիծ է Փիրալահիում դեղագործական գործարանի շինարարությունը։ Նրա խոսքով, մեկ այլ նախագիծ կապված է Նեֆտեչալայում մեքենաշինական գործարանի շինարարության հետ`Ադրբեջանը կդնի գործարանի հիմքը, իսկ Իրանը կսկսի մեքենաների արտադրությունը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/13043