Ամերիկացի դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լքում է իր պաշտոնը։ Այդ մասին դիվանագետը հայտնել է իր միկրոբլոգում։
Նրա խոսքով՝ ինքը կավարտի իր առաքելությունը համանախագահի պաշտոնում դեկտեմբերի 31–ին։
«Ինձ համար մեծ պատիվ էր 30 տարի աշխատել ԱՄՆ Պետքարտուղարությունում»,–նշել է նա։
Ուորլիքը հավելել է, որ կդառնա Ռուսաստանի խոշորագույն ու հեղինակավոր՝ «Եգորով, Պուգինսկի, Աֆանասյև և գործընկերներ» իրավաբանական գրասենյակի գործընկեր։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/13040