ԲԹԿ երկաթուղին Թուրքիան Ադրբեջանի միջոցով կկապի Ղազախստանի ու Չինաստանի հետ

Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու հաղորդակցությունների նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին Թուրքիան Ադրբեջանի միջոցով կկապի Ղազախստանի ու Չինաստանի հետ։ Այս մասին գրում է Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

Նրա խոսքերով՝ ԲԹԿ-ի թուրքական հատվածի կառուցման առաջին փուլը կավարտվի մինչև ընթացիկ տարեվերջ։ Արսլանը հայտարարել է, որ 2017 թվականի սկզբին ԲԹԿ-ի թուրքական հատվածով կանցնի առաջին փորձնական գնացքը.

«ԲԹԿ-ը կարևոր դեր է խաղում ԵՄ-ի ու Թուրքիայի միջև առևտրի զարգացման մեջ։ Նպատակը թուրքական բոլոր նավահանգիստները երկաթուղային ճանապարհով միմյանց կապելն է և երկրի ճանապարհային ցանցին ինտեգրվելն է։ Տրանսպորտային բոլոր միջանցքները ծրագրված է կառուցել մոտ ժամանակներս»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12970