Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ընդդիմադիր Cumhuriyet թերթի խորհրդի ղեկավար Աքին Ալթային:
Այս մասին գրում է AFP-ն՝ հիշեցնելով, որ անցյալ շաբաթ ձերբակալվել էր պարբերականի 9 աշխատակից, այդ թվում՝ գլխավոր խմբագիրը: Աքին Ալթային ձերբակալել են Ստամբուլի օդանավակայանում, Գերմանիայից վերադառնալուց հետո: Ոստիկանական մեքենան նրան սպասել է թռիչքուղում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12807