Իտալիայի նախկին վարչապետը Թրամփի հաղթանակը համեմատել է Բեռլինյան պատի փլուզման հետ

Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը համեմատել է Բեռլինյան պատի փլուզվելուց ի վեր խոշորագույն քաղաքական բեկման հետ։

Ինչպես հայտնել է CBS-ը, Թրամփը Հիլարի Քլինթոնից առաջ է անցել մոտ 1 միլիոն ձայնով։

«Դա ամենամեծ քաղաքական բեկումն է՝ Բեռլինյան պատի փլուզումից ի վեր։ Դա արթնանալու կարևոր ազդանշան է Եվրոպայի համար»,- գրել է իտալացի հայտնի քաղաքական գործիչն իր Twitter-ում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12730